Гуру Песен Популярное
А Б В Г Д Е Ж З И К Л М Н О П Р С Т У Ф Х Ц Ч Ш Э Ю Я
# A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y Z

Artur Meschyan - Hajord kyanqum | Текст песни

Pesni.guru - сайт для Гуру

Ինչ որ այրվեց ու հեռացավ,
այն ինչ ջնջվեց ու կարծրացավ,
այն ինչ կիսատ շնչեց հոգում,
այն ինչ չարվեց մեկ այս կյանքում,
այն ինչ երկունք մնաց սրտում-
սպասիր, սպասիր –
ես կավարտեմ հաջորդ կյանքում:

Կիսատ համբույրը՝ քարացած,
կապույտ գիշերը՝ չքացած,
կիսատ աղոթքը՝ մոռացված,
անբիծ երդումը՝ ուշացած,
կիսատ իմ սերը՝ գողացած…
սպասիր, սպասիր –
քեզ կսիրեմ հաջորդ կյանքում:

Կիսատ ապտակը՝ չտրված,
կիսատ հեգնանքը՝ չմարած,
խաչիս վերքերը՝ սպիացած,
կիսատ վրեժս չլուծված,
և հայհոյանքը անավարտ…
սպասիր, սպասիր –
ես կավարտեմ հաջորդ կյանքում:

Կիսատ երգերս՝ չերգած,
կիսատ տողերս՝ չգրված,
անձայն խորհուրդը՝ չակոսած,
տենդոտ բեմերը՝ չբացված,
կիսատ կիթառս՝ չլարված…
սպասիր, սպասիր –
ես կլարեմ հաջորդ կյանքում:

Կիսատ անեծքը՝ հուշ դարձած,
կիսատ բաժակը՝ չխմված,
կիսատ մեղքերս՝ չգործած,
կիսատ հույսերս՝ գողացած,
փոշոտ դիմակը՝ փրկության,
սպասիր, սպասիր –
ես կպատռեմ հաջորդ կյանքում:

Կիսատ թռիչքը երազիս
և լուռ տրոփը լույսերի
այն ինչ այսօր չհասկացա,
այն ինչ աստղի ես չհասա
և ինչ հեքիաթ որ չապրեցի,
սպասիր, սպասիր –
քեզ հետ կապրեմ հաջորդ կյանքում:


Статистика страницы на pesni.guru ▼
Просмотров сегодня: 2
Видео
  • ARTUR MESCHYAN.mp4 ARTUR MESCHYAN.mp4
    ARTUR MESCHYAN.mp4 ... Arthur Meschyan - barov mnaq/Արթուր Մեսչյան - Բարով մնաք live ... Արթուր ...
  • Artur Meschian Dimakahandes Artur Meschian Dimakahandes
    Արթուր Մեսչյան - Հաջորդ Կյանքում Arthur Meschyan - Hajord Kyanqum - Duration: 5:09. by goodreader323 16 ...