Այս գարունը քեզ համար թող լինի անդորր, այս գարունը քո մանկանց թող բերի օրոր, բավ է, տառապած իմ ազգ այդպես մոլոր-մոլոր քայլես, բավ է, լուռ ու գլխիկոր մնաս, շվար, անհույս ապրես այդպես:
կրկներգ:
Հայաստան, մոռացիր անցյալը, որ գնաց, հավատա՝ լոկ սերը քեզ մնաց, թող Աստված օրհնի որդվոց հայոց:
Թող կռունկը քո սրտում բույնը իր հյուսի, թող սարյակը իր երգով քո հոգում խոսի, և թող նոր այս ծաղիկները քո վերքերը տաք փակեն, և թող արևի շողերը քեզ նորից լցնեն, մշակեն սիրով...
կրկներգ:
Այս գարունը քեզ համար թող լինի ծիծաղ, այս գարունը ջերմացնի քո հոգին պաղ: