Սիրտս խոսեց քո հետ ու ասաց ապագաս ես, Ինչքան էլ, որ բարկանամ, դու իմ կողքից անպակաս ես, Իրար հետ ենք մենք հավերժ մի վայրկյան էլ չկասկածես, Չեմ թողնի կյանքում, չեմ թողնի, որ դու արտասվես:
Անքուն եմ, հա, ունեմ սիրտ, չես զգում բաբախումա, Մի ստիպի նա կանգ առնի, ախր նա կատաղումա, Բաբախումա քեզ կորցնելուց, հավատա լսում ես, Դուրսը ցուրտ ձմեռա, արի գրկի ես մրսում եմ,
Քո խոսքերը տաքություն են, պարուրի ինձ նրանցով, Ու թող չթվա, որ սերս կլինի վերացող....Ման Վեր կաց, դե արի մոտիկ սիրեմ, Արդեն սիրտս նվիրել եմ, ուզում եմ կյանք նվիրեմ քեզ,
Դու արժանի ես ներքուստ, գրավել ես սիրուն ախր, Չես հասկանում չափից շատ եմ քեզ սիրում, Աչքերդ, ժպիտդ, սրտումս քո անունը Ապագա երեխեքիս երակներով քո արյուննա....
Կրկներգ/ Ի սրտե, ի սրտե սիրում եմ, Արի գրկեմ, արի գրկեմ, արի գրկեմ քեզ նվիրում եմ սիրտս, Մանե, գիտես աննման ես Ան քեզ կյանքս, հոգիս, դու ինձ թանկ ես....
Իմ շունչն ես, իմ լույսը, ամեն վայրկյան մտքումս, Շատ տարիներ անցան, բայց մնացիր դու սրտումս, Մենք լավ ընկերներ էինք ուղղակի հիշում ես սա, Մի վայրկյանում նպատակները սաղ-սաղ վերացան,
Հեռացա հեռու, բայց խմեցի քո կենացը, Մեռածա Տիկոն, բայց հոգով կողքդա մնացել, Ու շատերն են գնացել, բայց կողքիդ եմ ոնց տենում ես, Գիտեմ, փոքր աղջիկ ես դեռ շատ բանից վախենում ես,
Բայց ինձ վստահի, ես սիրում եմ քո խոսքերը, Ամեն գիշեր քո համար, հա, ես աղոթել եմ, Լինես լավ, երջանիկ ու ինձ չմոռանաս, Որ միշտ լինես հետս ու դու միշտ իմ կողքին մնաս....
Գլորվեցին տարիները, բայց սերս չգլորվեց, Իսկ քո կամակոր սիրտը սիրուս ճամփին մոլորվեց, Աչքերդ, ժպիտդ, սրտումս քո անունը Ապագա երեխեքիս երակներով քո արյուննա....
Կրկներգ/ Ի սրտե, ի սրտե սիրում եմ, Արի գրկեմ, արի գրկեմ, արի գրկեմ քեզ նվիրում եմ սիրտս, Մանե, գիտես աննման ես Ան քեզ կյանքս, հոգիս, դու ինձ թանկ ես....