Քառսուն տարիս լրացավ, Քառսուն գարուն շուտ անցավ, Խելքս քամուն տվեցի, Հորս տանը մնացի: Հիմի թե բախտս բանի, Մեկը ընձի հարս տանի, Ով էլ էղնի իմ փեսեն, Կասեմ՝ լավը հենց էս է... Ա՜խ... Թաք տանեին, տանեին...
Թաք տանեին, տանեին, Հորանց տնեն հանեին:
Նազ անելը թարգեի, Խսրի վրա պառկեի, Շալե շապիկ հագնեի, Տալիս ոտքը պագնեի... Իրենք գաթան ուտեին, Հերվա չորթանն ինձ տային, Տարին բոլոր ծեծեին, Սիրո տեղ անիծեին, Ա՜խ... Թաք տանեին, տանեին...
Թաք տանեին, տանեին, Հորանց տնեն հանեին:
Թեկուզ բարև չտային, Օր ու արև չտային, Ման ածեին գլխաբաց, Բերանս՝ չոր, աչքս՝ թաց, Գիշերս օր անեի, Գիշեր ու զօր բանեի, Ջուր կրեի մաղերով, Կյանքս անցներ ախերով, Ա՜խ... Թաք տանեին, տանեին...