Բայց ինչքան ասես՝ թշնամի ունէր, Բոլոր կողմերից, հեռուն, դրացին Ձեռք ձեռքի տված մեզ բզկտեցին: Ուս ուսի տված առյուծի նման, Ետ բերենք հողը՝ փառքը հայության: Հայե՜ր միացե՛ք, միացե՛ք հայեր, Արցախն է մեզ կանչում, օգնության հասեք, Դեռ ճամփա ունինք, պի՛տ հասնինք Սասուն, Քաջերի հողը մեզ է սպասում: Ա՜խ Նախիջևան, հայոց բնօրրան, Անթիվ թշնամիքդ, եկան անց կացան, Քեզ բաժին ընկավ սև բախտը դաժան, Թուրքին տվեցիր հող պապենական: Ուս ուսի տված առյուծի նման, Ետ բերենք հաղը՝ փառքը հայության: Հայե՜ր միացե՛ք , միացե՛ք հայեր … Արցախն է մեզ կանչում, օգնության հասեք, Դեռ ճամփա ունինք, պի՛տ հասնինք Սասուն, Քաջերի հողը մեզ է սպասում: Պայծառ գալիք է սպասում հային, Այս դժուար պահին լինենք միասին, Չի հանգստացել, մեր նենգ թշնամին, Ուզում է նորից կոտորել հային… Ուս ուսի տված, առյուծի նման, ետ բերենք հողն ու փառքը հայության: Հայե՜ր միացե՛ք, միացե՛ք հայեր…