Ճանապարհն է տանում սարերով, ձորերով. Ծաղկազարդ դաշտին ու հավքին երկնի, Բոլորին լույս բարի, Ցորենին ոսկի ու արծաթ հասկին, Արտերին` բերք-բարիք: Արևոտ դաշտերում Ցորեններն են պարում, Հնձվորներն են երգում հորովել Ու օրհնում հողը մեր: Խաղողներն են մեղրահամ հոսում Ու դառնում գինու գետեր:
Սեր, սերն առ հայրենիք Մեր դպրոցին, մեր գրերին: Սերն առ հայրենիք Մեր հավատքին, մեր վանքերին:
Հայության դու լույս ակունք` Լեռներով շղթայված, Քարերի ամրոց, մեր երկիր հայոց Հայաստան... (2x)
Ծուխը տաք բարձրանա, Հայ տան սյունն ամուր մնա, Ու դառնան տուն ափերից օտար Գիտունները գյուտարար: Ետ դառնան ճամփեքից ցուրտ, օտար Մեր ուստեքը շինարար: Մեր շահած-պահած երկիր, Պապերիդ ոգուն մատաղ, Մայրերին հայոց` խոնարհու