ԵԿ, ԻՆՁՆԻՑ ՄԻ ՓԱԽՉԻ
Եկ, ինձնից մի փախչիր սարերի եղնիկ,
Սիրուցդ ընկել եմ լեռներ ու լեռնիկ,
Կարոտի սուր նետը հանիր իմ սրտից
Դե արի, նազով արի, քայլերով հեզիկ:
Սիրուց ծարավ էս ճամփեքը ոնց անցնեմ,
Սերս ինչ է, քեզ ձեր տնից փախցնեմ,
Քիչ է մնում ճամփիդ այրվեմ պրծնեմ,
Նազ մի անի, արի կարոտս առնեմ:
Արցունքը աչքերիս, միթե չես տեսնում,
Կանչում եմ, անուշ յար, միթե չես լսում,
Առանց քեզ իմ հոգու հավքը չի երգում,
Դե արի, նազով արի, սիրտս է կանչում:
Յար քո սիրուց գարնան նման բացվել եմ,
Բլբուլի պես քո փշերից հյուծվել եմ
Սիրունիկ յար, լացել կուզեմ լցվել եմ,
Նազ մի անի, արի կարոտս առնեմ:
Օրերս անցնում են, գալու ես արի,
Մշուշ է պատում, յար, հոգուս աշխարհին,
Ախ գուցե հեռանամ քո սիրտը վառվի,
Դե արի, նազով արի, քո գալը բարի:
Ախ մինչև երբ քո նազերը ես տանեմ,
Յար, ստվերի պես ձեր թաղերում թափառեմ,
Աշոտն ասաց սիրո ծովում կխեղդվեմ
Նազ մի անի, արի կարոտս առնեմ:
YeK, INDZNITS MI PAKHCHI
Yek, indznits mi pakhchir sareri yeghnik,
Sirutsd ynkel em lerrner u lerrnik,
Karoti sur nety hanir im srtits
De ari, nazov ari, kaylerov hezik:
Siruts tsarav es champyeky vonts antsnem,
Sers inch e, kyez dzer tnits pakhtsnem,
Kich e mnum champid ayrvem prtsnem,
Naz mi ani, ari karots arrnem:
Artsunky achkyeris, mitye chyes tesnum,
Kanchum em, anush yar, mitye chyes lsum,
Arrants kyez im hogu havky chi yergum,
De ari, nazov ari, sirts e kanchum:
Yar ko siruts garnan nman batsvel em,
Blbuli pes ko psherits hyutsvel em
Sirunik yar, latsyel kuzem ltsvel em,
Naz mi ani, ari karots arrnem:
Orers antsnum yen, galu yes ari,
Mshush e patum, yar, hogus ashkharhin,
Akh gutsye herranam ko sirty varrvi,
De ari, nazov ari, ko galy bari:
Akh minchyev yerb ko nazery yes tanem,
Yar, stveri pes dzer tagherum taparrem,
Ashotn asats siro tsovum kkheghdvem
Naz mi ani, ari karots arrnem:
http://gusanashot.com/about.php
Alla Levonyan еще тексты
Оценка текста
Статистика страницы на pesni.guru ▼
Просмотров сегодня: 1