Մայրամուտ իջավ, պատեց սար ու ձոր,
Սակայն չդադարեց կռիվն ահավոր,
Բացվեց արշալույս անհույս սգալով,
Գետաշենն ընկավ հայդուկի փառքով:
Մի աստղ սահեց, գնաց երկնակամարով,
Հավքեր եկան, անցան լուռ արտասվելով,
Ավաղ Թաթուլն էր ընկել կռվում քաջարի,
Մի լուր տարեք հավքեր մորը հայդուկի:
Երկրի սուրբ կարոտով կամավոր դարձար,
Վասն հայրենյաց դու նահատակվեցար,
Ավաղ վերքերիտ համար չեղավ դեղ դարման,
Թող լույս իջնի շիրիմիտ Թաթուլ Կրպեյան:
Դաշնակցության մարտիկ ազգի քաջ զինվոր,
Մահվան լուրտ գուժեց սրտեր բյուրավոր,
Ձեր թափած արյան կանչը թող ապրի դարեր,
Ամեն հայի սրտու թող ծնի վրեժ:
Anania Hovsepyan еще тексты
Оценка текста
Статистика страницы на pesni.guru ▼
Просмотров сегодня: 1