Լռել եմ, երբ գոռացել ես, Դու մի՞թե չար խոսքերդ մոռացել ես: Սառել եմ ու դողացել ես, Երբ ջերմությունը իմ դու գողացել ես: Ու հիմա քեզ սրտիցս հանում եմ, Դժոխքից քո անդարձ հեռանում եմ: Իմ սիրո համար միշտ քեզ հետ ես կռվել եմ Ու քո խոսքերից նենգ ու չար ես սպառվել եմ Ու խելագառվել եմ, Ես խելագառվել եմ սիրո սպասելուց: Կգնամ հիմա ու գիտեմ լացելու ես, Բայց էլ քո առաջ սիրտն իմ չեմ բացելու ես, Ես հիմա փոխվել եմ ու չեմ վախենում էլ մենակ մնալուց: Չկան էլ հին անուրջները, Ու ոչ մի հուշ սիրուց էլ չի մնա մեզ: Վառել եմ ես կամուրջները, Որ հետդարձի ճամփա էլ չունենամ ես: Քեզ սրտիցս, կյանքիցս հանում եմ Լուռ ու անվերադարձ հեռանում եմ: Իմ սիրո համար միշտ քեզ հետ ես կռվել եմ Ու քո խոսքերից նենգ ու չար ես սպառվել եմ Ու խելագառվել եմ, Ես խելագառվել եմ սիրո սպասելուց: Կգնամ հիմա ու գիտեմ լացելու ես, Բայց էլ քո առաջ սիրտն իմ չեմ բացելու ես, Ես հիմա փոխվել եմ ու չեմ վախենում էլ մենակ մնալուց: Իմ սիրո հեղեղը կործանիչ, ահեղ էր, Ամեն ինչ քամեց այն, ու քո շուրջը, տե՛ս, ավերակ է միայն: Իմ սիրո համար միշտ քեզ հետ ես կռվել եմ Ու քո խոսքերից նենգ ու չար ես սպառվել եմ Ու խելագառվել եմ, Ես խելագառվել եմ սիրո սպասելուց: Կգնամ հիմա ու գիտեմ լացելու ես, Բայց էլ քո առաջ սիրտն իմ չեմ բացելու ես, Ես հիմա փոխվել եմ ու չեմ վախենում էլ մենակ մնալուց: