Երբ մի լուռ գիշեր աչքերդ փակես, Եվ ակամայից թռչես, գաս ինձ մոտ` Կոչիր դա կարոտ… Կամ եթե մի օր հարազատ մեկի Անունն իմ անվան հետ դու շփոթես` Կարոտ կկոչես… Ու եթե տխրես` տեսնելով մեկին Տողեր գրելով պատուհանի մոտ, Նորից ու նորից կոչիր դա կարոտ, Կանչիր, կլսեմ, թեկուզ հեռու եմ… Ձայնը քո թախծոտ կկոչեմ կարոտ: