Աղջի Յարդ Գիտի Շեկ ես Դու - Your Lover Knows You're Blond
☼ НАСТОЯЩАЯ АРМЯНСКАЯ МУЗЫКА ☼ http://vk.com/real_hay_music Страница создана для любителей настоящей армянской музыки, а также с целью просвещения армянской молодёжи.
— Ա՛յ թուխ մազավոր աղջիկ, Ա՛յ սարի սովոր աղջիկ, Ջիգյարին գյուլլա դիպչի Ով որ քեզ սիրի, աղջիկ։
— Ո՜հ, ի՜նչ սև վիճակ քեզ բաժին ընկավ, Սևաբա՛խտ քուրիկ, նազելի Անուշ. Քու ձեռը կոտրի, ով որ հանեցիր... Ու ողջ մընացին մոլորված, ապուշ։
— Սուտ բան է, քուրի՛կ, դու մի՛ հավատար, Լոկ պատահական մի չար խոսք է սա. Սիրտըդ մի՛ կոտրի սուտ բանի համար, Քու խաղըդ խաղա՛, ջան գյուլում ասա։
— Ա՜խ, չէ՛, ես գիտեմ, որ ես բախտ չունեմ. Ես երբե՜ք, երբե՜ք բախտ չեմ ունեցել... Ես միշտ էլ էսպես անբախտ կըլինեմ. Մանուկ օրից են դեռ ինձ անիծել... Ասում են՝ մի օր, ես օրորոցում, Մի պառավ դարվիշ մեր դուռն է գալի, Իր խաղն ասում է ու բաժին ուզում, Իմ նանը նըրան բաժին չի տալի. — Կորի՛, ասում է, կորի՛ մեր դըռնից, Երեխաս ճաքեց, հեռացի՛ր, գընա՛... Ու դարվիշն էնտեղ անիծում է ինձ, Թե՝ դըրա օրը լացով անց կենա... Ա՜խ, էն դարվիշի անեծքին անգութ Ու էս վիճակին տեղյակ է աստված.
Սիրտըս էլ միշտ փա՜կ, սիրտըս էլ միշտ մո՜ւթ, Ի՜նչ կա, չըգիտեմ, իմ առջև պահված... — Մի՛ տըրտմիր, Անո՛ւշ, մի՛ լինիր համառ. Մեր ձեռքով հանած մի անմիտ վիճակ, Մի խելառ դարվիշ, մի անեծք հիմար, Ու լալիս ես դու էդպես սրրտաճա՜ք... Հանգի՛ստ կաց, քուրի՛կ, մի՛ վախիր էդքան, Կյանքը քեզ համար վառ գարուն է դեռ, Էդ քո նորահաս մատաղ կուսության Առաջև դեռ կան երջանիկ օրեր։ Սուտ բան է, քուրի՛կ, դու մի՛ հավատար, Լոկ պատահական մի չար խոսք է սա, Սիրտըդ մի՛ կոտրի սուտ բանի համար, Քու խաղըդ խաղա, ջան գյուլում ասա։