Եւ քեզ տարինք անգութ ծախեցինք (And we sent you, sold you mercilessly) Մոլոր օտարի հանձնեցինք (Handed you over to a random stranger) Անսիրտ դէմքին զուտ կարդացինք (In his heartless face we clearly read) Վիշտեր անհամար (Countless miseries)
Ուսին կախուած նա քեզ տարաւ (Hung by his shoulder, he took you away) Արտասուքիդ ոչ ոք հոքաւ (No one tended to your tears) Տարուած փողով ոչ ոք տեսաւ (Preoccupied with the money, nobody saw) Մեկնումդ լացկան (Your teary departure)
Օրերը քո դարձան գերեզման (Your days turned into a grave) Յուշերի նահանջ մահացու (The deadly withdrawal of memories) Սեւ ամպի ծանօթ հպատակ (A familiar subject to the black cloud) Մոռացուած ստրուկ (As a forgotten slave)
Թէ վեր նայենք լուսնի շողին (Even if we look up to the moon's glow) Հեռուից թափած աղաչանքիդ (To your spilled plea from far away) Փրկում կանչած նպատակիդ (Your intention called of salvation) Ոչ ոք կ'իմանայ (No one will know) Մեղքի որոշ պատարագին (At the mass for our sins) Փողով կը սրբանանք (With money, we will become saints)