Խոսք` Լյուդվիգ Դուրյանի Երաժշտություն` Խաչատուր Ավետիսյանի
Հարսի նման ճերմակ հագար, Ծաղկած բալենի, Կարծես հույսի ճամփով եկար, Իմ հույս բալենի, Ինձ առ ճերմակ թևերիդ մեջ, Իմ քույր բալենի:
Ախ, ուզում եմ դողալ քեզ պես, Հարսնաքողի տակ, Ինձ առ ճերմակ թևերիդ մեջ, Իմ քույր բալենի: Քեզ տեսնելիս լցվում եմ ես Անուշ մուրազով, Քեզ տեսնելիս ապրում եմ ես Բարի երազով:
Դու ինձ հիմա շատ ես նման, Քո բույր ու նազով, Քեզ տեսնելիս լցվում եմ ես Անուշ մուրազով, Քեզ տեսնելիս ապրում եմ ես Բարի երազով: