ԱՐՁԱԳԱՆՔ - Երբ Երբ խոսքերը ավելորդ են, Լավ մտքերն էլ խորթ են Կյանքը թող շարունակվի: Երբ ընկերդ քեզ օտար է, Իսկ օտարն ընկեր է Կյանքը թող շարունակվի: Անփոփոխ մնաց միայն մի բան, Երբ բոլորը սողալով անցան՝ Այն, որ ջնջելով հետքերը գնացին: Երբ սրբերը մեղավոր են, Մեղավորն էլ սուրբ է Կյանքը թող շարունակվի: Երբ գործերը միայն թուղթ են, Իսկ թղթերը սուտ են Կյանքը թող շարունակվի: Անփոփոխ մնաց միայն մի բան, Երբ բոլորը քայլելով անցան՝ Որ փոշի ելավ եւ կնստի գետնին: Երբ տեսնողը կույր է, Իսկ կույրը տեսունակ է Կյանքը թող շարունակվի: Երբ լսողը խուլ է, Խուլն էլ ունկնդիր է Կյանքը թող շարունակվի: Անփոփոխ մնաց միայն մի բան, Երբ բոլորը վազելով անցան՝ Ոնց աղմուկ ելավ, այնպես էլ կմարի: Երբ լացողը ծաղրածու է, Իսկ ծաղրածուն տխուր է Կյանքը թող շարունակվի: Երբ սոունը խեւերով է, Թեւերովն էլ կով է Կյանքը թող շարունակվի: Անփոփոխ մնաց միայն մի բան, Երբ բոլորը թռնելով անցան՝ Այդ քամուց անմիտ փոշի եւ աղմուկ ելավ: