Гуру Песен Популярное
А Б В Г Д Е Ж З И К Л М Н О П Р С Т У Ф Х Ц Ч Ш Э Ю Я
# A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y Z

Areg Nazarian - Disobedience | Текст песни

Ահա նորից, ճամփան բռնած
Դեպ պատերազմ մութ ճիվաղները
Դուրս քաշեցին ծոցում պահած
Պապենական սուր կացինները:
Ահա նորից պինդ սեղմվեցին
Ջլոտ, ըմբոստ մեր բռունցքները,
Խոսքերն իրենց նկարեցին
Դրսից գայլեր, ներսից շները:

Չենք լռի, չենք լսի, չենք գնա, չենք նստի,
Թեւերը ծալած, աչքերը՝ փակ,
Չե՛նք հնազանդվելու, չե՛նք համաձայնելու,
Կքված ապրել ձեր կեղտոտ ձեռքի տակ:

Instr.

Ահա նորից պնակալեզ
Ու անդպիր ճարպակույտերը,
Փորձում են մեր սրտում մարել
Ածխակրակ հույսի գույները,
Մեր ոտքերից թափահարենք
Եերկմտանքի փոշին ու թեփը,
Գեթ մեկ անգամ փոխարինենք
Ծանր մուրճով թղթեր շերեփը

Չենք լռի, չենք լսի, չենք գնա, չենք նստի,
Թեւերը ծալած, աչքերը՝ փակ ....

Instr.

Ու թե հանկարծ այնպես ստացվի,
Որ շների կատղած ոհմակը
Թեժ մարտերում պատառոտի
Լարված կոկորդս, տաք երակս,
Արդեն գիտեմ՝ մեր փոխարեն
Անհնազանդ մեր զավակները,
Նրանց շիրմին խոր կտնկեն
Հաղթանակի դրոշակները:

Չեն լռի, չեն լսի, չեն գնա, չեն նստի,
Թեւերը ծալած, աչքերը՝ փակ,
Չե՛ն հնազանդվելու, չե՛ն համաձայնելու,
Կքված ապրել ձեր կեղտոտ ձեռքի տակ:


Areg Nazarian еще тексты


Другие названия этого текста
  • Areg Nazaryan (Արեգ Նազարյան) - Disobedience Անհնազանդություն Неповиновение (0)
  • Areg Nazarian - Disobedience (0)
Статистика страницы на pesni.guru ▼
Просмотров сегодня: 1
Видео
Нет видео
-