Այս անձրևի ամեն կաթիլը՝ ծով է, - ուրիշ ոչինչ, իմ ճանապարհն անձրեւների միջով է, - ուրիշ ոչինչ, օտար երկնում աստղերը անծանոթ են, - ուրիշ ոչինչ, առանց կանչող աստղի ապրելն ամոթ է, - ուրիշ ոչինչ :
Հորիզոնից այն կողմ արևն արթուն է, - ուրիշ ոչինչ, կապույտ սարին արդեն իջել է ձյունը, - ուրիշ ոչինչ, ճամփի եզրին առուն տեսքիդ ծարավ է, - ուրիշ ոչինչ, առանց սպասող մեկի քայլելը ցավ է, - իսկ ուրիշ ոչինչ :
Այս անձրեւի ամեն կաթիլը՝ ծով է, - ուրիշ ոչինչ, իմ վերադարձն անձրեւների միջով է, - ուրիշ ոչինչ, իսկ իմ կարոտն անգամ համրից էլ լուռ է, - ուրիշ ոչինչ, մի առավոտ կամաց թակեմ քո դուռը, - իսկ ուրիշ ոչինչ…
Այս անձրևի ամեն կաթիլը՝ ծով է, իմ ճանապարհն անձրեւների միջով է...