Гуру Песен Популярное
А Б В Г Д Е Ж З И К Л М Н О П Р С Т У Ф Х Ц Ч Ш Э Ю Я
# A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y Z

Areg Nazaryan (Արեգ Նազարյան) - Disobedience Անհնազանդություն Неповиновение | Текст песни

Ահա նորից, ճամփան բռնած
Դեպ պատերազմ մութ ճիվաղները
Դուրս քաշեցին ծոցում պահած
Պապենական սուր կացինները:
Ահա նորից պինդ սեղմվեցին
Ջլոտ, ըմբոստ մեր բռունցքները,
Խոսքերն իրենց նկարեցին
Դրսից գայլեր, ներսից շները:

Չենք լռի, չենք լսի, չենք գնա, չենք նստի,
Թեւերը ծալած, աչքերը՝ փակ,
Չե՛նք հնազանդվելու, չե՛նք համաձայնելու,
Կքված ապրել ձեր կեղտոտ ձեռքի տակ:

Instr.

Ահա նորից պնակալեզ
Ու անդպիր ճարպակույտերը,
Փորձում են մեր սրտում մարել
Ածխակրակ հույսի գույները,
Մեր ոտքերից թափահարենք
Եերկմտանքի փոշին ու թեփը,
Գեթ մեկ անգամ փոխարինենք
Ծանր մուրճով թղթեր շերեփը

Չենք լռի, չենք լսի, չենք գնա, չենք նստի,
Թեւերը ծալած, աչքերը՝ փակ ....

Instr.

Ու թե հանկարծ այնպես ստացվի,
Որ շների կատղած ոհմակը
Թեժ մարտերում պատառոտի
Լարված կոկորդս, տաք երակս,
Արդեն գիտեմ՝ մեր փոխարեն
Անհնազանդ մեր զավակները,
Նրանց շիրմին խոր կտնկեն
Հաղթանակի դրոշակները:

Չեն լռի, չեն լսի, չեն գնա, չեն նստի,
Թեւերը ծալած, աչքերը՝ փակ,
Չե՛ն հնազանդվելու, չե՛ն համաձայնելու,
Կքված ապրել ձեր կեղտոտ ձեռքի տակ:


Areg Nazaryan (Արեգ Նազարյան) еще тексты


Другие названия этого текста
  • Areg Nazaryan (Արեգ Նազարյան) - Disobedience Անհնազանդություն Неповиновение (0)
  • Areg Nazarian - Disobedience (0)
Видео
  • Արեգ Նազարյան «Անհնազանդություն» Areg Nazarian "Disobedience" Արեգ Նազարյան «Անհնազանդություն» Areg Nazarian "Disobedience"
    Տեսաշարում օգտագործված են «Հակահարված» և "Art Laboratory" կազմակերպությունների նկարները։
Оценка текста
Статистика страницы на pesni.guru ▼
Просмотров сегодня: 1