Ձյուն,սպասիր մի քիչ, Համբերիր շատ քիչ, Այս ձմռան ավարտին ժամանակ դեռ կա, Չի փոխվել ոչինչ աշխարհի վրա, Քանի ձյուն է գալիս ու ձմեռը կա:
Ու աշխարհը արար Այս պարում խելագար Պտտեց ինձ ու քեզ փաթիլի նման, Ու պարում այս թախծոտ Հրաժեշտ ու կարոտ Խառնվել են իրար ու անձայն Ծիծաղում են, լալիս:
Կրկներգ.
Ձյուն է գալիս, նուրբ ու թեթև հարսի քողի պես, Մեր բաժանման Պարն է պարում ձյունը առանց մեզ, Ու խավարում Մեկ ծիծաղում է, մեկ խենթանում, Կամ էլ լալիս, Նորից ձյունն է գալիս: