Սիրո երգերս լոկ քեզ համար են, Հոգուս արևները միայն քեզ համար են, Սրտիս գանձերը քո սրտի համար են, Ձեռքերիդ բույրը շուրթերիս համար է: Ախր դու իմ սերն ես, առանց քեզ դժվար է. Իմ անգին, սրտիս թագուհի, Սիրտս քեզ համար է բաբախում կրկին:
Առաջին հայացքդ դարձյալ հիշում եմ, Անդրանիկ համբույրդ շուրթերս այրում է. Հարսանյաց հանդեսից հետո իբր ամեն ինչ լռում է, Բայց իմ գրկի մեջ էլ ես քեզ կարոտում եմ . Ախր դու իմ կեսն ես,առանց քեզ տխրում եմ, Իմ անգին, սրտիս թագուհի, Սիրտս քեզ համար է բաբախում կրկին: