Վեր կաց, եղբայր իմ, երգս կիսեմ քեզ հետ, Վեր կաց, եղբայր իմ, ցավը կիսենք մեկ տեղ, Սառած մարմնիդ ես հուր կտամ, Իսկ երգերին թևեր կտամ, Ու քեզ տանեմ մեր սարերով, Ու քեզ տանեմ մեր լեռներով, Ցույց տամ երկինքը մեր, Մասիսը ալերում, Տունը, հայրենի մեր տունը:
Վեր կաց, եղբայր իմ, նոր օրն է արթնացել Վեր կաց, եղբայր իմ, նոր կյանքն է շունչ առել Կապույտ երկնի աննմար արքան Անտառների կանաչ հսկան Իսկ ես տանեմ քեզ սարերով, Իսկ ես տանեմ քեզ լեռներով, Ցույց տամ երկինքը մեր, Մասիսը ալերում, Տունը, հայրենի մեր տունը:
Բարձրացրու գլուխդ՝ զինվոր, Բաց արա հոգնած կոպերդ, Քո սխրանքն անմահ է, Քո անունը մեր սրտերում։ Վեր կաց, եղբայր իմ, զանգերը չեն լռել, Վեր կաց, եղբայր իմ, մեր երգը չենք գրել, Կիսատ երքիդ նոր տող թելեմ, Կիսատ զարկիք նոր զարկ ձուլեմ, Ու քեզ տանեմ մեր սարերով, Ու քեզ տանեմ մեր լեռներով, Ցույց տամ երկինքը մեր, Մասիսը ալերում, Տունը, հայրենի մեր տունը: Ու քեզ տանեմ մեր սարերով, Ու քեզ տանեմ մեր լեռներով, Ցույց տամ երկինքը մեր, Մասիսը ալերում, Տունը, հայրենի մեր տունը: