Գիշեր ու զօր դու հնչում ես, իմ անուշ տաւիղ, Ասես աղբիւր կարկաչում ես, իմ անուշ տաւիղ, Մերթ լալիս ես, մերթ ծիծաղում դու անխօս, անբառ, Սրտիս ձայնով ղօղանջում ես, իմ անուշ տաւիղ։
Ով որ լսում է նուագդ, սէր է երազում, Նորից գալիս է մեր բակը, սիրտը ինձ պարզում։ Բայց ուրիշն է իմ փափաքը, տենչն իմ սիրասուն, Սեւ տղին եմ ես անրջում, իմ անուշ տաւիղ։
Նա սիրոյ երգս լսեց ու անսէր մնաց, Սիրտ ունէր, բայց չյուզուեց ու անցաւ գնաց։ Հնչի՛ր, տաւիղ թող այս գիշեր երգդ վարարի, Սրտիս տենչանքն ու կարօտը պատմի աշխարհին։
Ուրախ հնչի թող քո լարը մարդկանց սրտերում, Թող որ եարին գտնի եարը, եւ լինի գարուն։ Իմ սրտի բաժին աշխարհը այս լայն աշխարհում, Ու՞ր է, չի գալիս կանչին իմ, ա՜յ անուշ տաւիղ,