Կյանքը մի ճանապարհ` Լուսավոր ու բարդ, Այդ ճամփով գնում եմ առաջ... Եվ գիտեմ` դեպի ուր, Ուր կանցնեմ վեհ ու լուռ, Կբացեմ փակ մի նոր դուռ: Ինչ էլ որ առջևում Ինձ սպասի` մեկ է, Ես գիտեմ` մենակ չեմ հաստատ, Իմ կողքին են կանգնած Այն մարդիկ հարազատ, Որոնց հետ կանցնեմ ես հուր, կրակ:
Կրկներգ
Ես ուզում եմ, որ լինի հեքիաթ, Ամեն օրս լուսավոր ու տաք, Ուր հերոսն է բախտը իր փնտրում, Ինչպես հեքիաթում` սեր է նա գտնում:
Իրական թող դառնան Հույսերն իմ անսահման, Ու լինի լոկ երջանիկ ավարտ, Ու թող որ այս կյանքում, Ինչպես որ հեքիաթում Չլինի երբեք էլ բաժանում...