Զուր փնտրեց հոգիս սրտիդ հուրը
Եվ երգեց սիրով տխրագին,
Պատասխան չկար, հույսն իմ զուր էր,
Մի ուրիշն էր թովել քո հոգին:
Առաջին այդ սիրուց, ահա, ես չունեմ դադար,
Դու կապրես իմ երգում ոսկեվառ:
Միտք արի` կօգնի բաժանումը,
Քո սիրուց թողի, հեռացա,
Ամիսներ անցան, բայց անունդ
Իմ ճամփին ես երբեք չմոռացա:
Առաջին այդ սիրուց, ահա, ես չունեմ դադար,
Դու կապրես իմ երգում ոսկեվառ:
Ինձ հեռվում ապրել շատ դժվար էր,
Ես նորից սիրով ետ եկա.
Իմացիր, հոգիս, սերս վառ է,
Ինձ նման քեզ սիրող սիրտ չկա:
Առաջին այդ սիրուց, ահա, ես չունեմ դադար,
Դու կապրես իմ երգում ոսկեվառ:
Arno Babajanyan еще тексты
Оценка текста
Статистика страницы на pesni.guru ▼
Просмотров сегодня: 2