Հայաստան աշխարհ դու մեր կարոտն ես, նոր կյանքով անմար, Քո ճամփան հնում արնոտ, քարոտ էր, դու ծաղկիր հիմա: Ուր լինենք, հավետ մեր լույս փարոսը տունն է հայրենի: Մաշտոցի հզոր լեզուն վառ հույսն է ամեն մի հայի:
Փառքդ թռչում է, երգդ կանչում է, հողդ դարձրել ես ծով գանձ, Սիրտդ կայտառ է, միտքդ պայծառ է, ազգ իմ փառապանծ: Լա-լա-լա-լա-լա-լա, լա-լա-լա-լա-լա-լա, լա-լա-լա-լա-լա-լա, հեյ ջան, Սիրտդ կայտառ է, միտքդ պայծառ է, ազգ իմ փառապանծ:
Բարձրացնենք սիրով մեր սուրբ գավաթը հանուն հայության, Թող անմար պահի նա իր հավատը հուր ու հավիտյան: Ուր լինենք, հավետ մեր լույս փարոսը տունն է հայրենի: Մաշտոցի հզոր լեզուն վառ հույսն է ամեն մի հայի: