Մի պահ թվում էր խենթությունս կորցրել եմ անդարձ: Այսօր ես զգում եմ, որ ծնվել է իմ մեջ խենթ մի հարց. Ինչո՞ւ հանկարծ առանց պատճառ ու առիթ Քեզ տեսնելիս խուճապահար խառնվում եմ կողքիդ:
Լինում է այս կյանքում, երբ ինչ-որ մի ձայն վերևից Քեզ թելադրում է կանոններն անծանոթ մի խաղից: Ես չեմ փորձում հարցնել ինչո՞ւ և ինչպե՞ս, Իմ մտքերում հայտնվեցիր դու հանկարծ հենց այսպես:
Բայց ես ոչինչ էլ չգիտեմ քո մասին, Իսկ իմ երգերը կպատմեն իմ մասին, 2x Կարող է մեկ էլ հանկարծ Սրտին տա սերը հարված:
Զգացմունքը այս ես չգիտեմ, թե ինչով կավարտվի, Գուցե չքվի անհետ, գուցե ողջ հոգով տարածվի: Ես պարզապես տրվում եմ կույր հոսանքին ՈՒ մոռանում եմ ես անցած ճամփաները իմ հին:..... Այս աշխարհում ամեն մի սիրտ իր ձևով է զարկում, Ամեն հոգու