Ես կորցրեցի աշխատանքը իմ մի քանի ամիս առաջ, Այդ օրվանից դու պահում ես քեզ կասկածելի ու տհաճ: Սեր իմ, դու մի մտածիր, ես մի ելք անպայման կգտնեմ: Ու քո հավանած պայուսակը այսօր քեզ համար կգնեմ:
Ու Ու Ու դու դու դու ինձ կսիրես, Կհամբուրես դու ինձ առաջվա պես: Բայց, սեր իմ, այդ ժամանակ չտխրես, Թե որոշեմ ես ապրել առանց քեզ:
Ես քեզ երեկ հարցրեցի. <<Ինձ գուցե դու արդեն չե՞ս սիրում>>: Դու անտարբեր ասացիր, որ նորմալ է քո սերն ընթանում: Բայց, սեր իմ, ամեն դեպքում ես մի ելք անպայման կգտնեմ Ու քո հավանած պայուսակը այսօր քեզ համար կգնեմ:
Փող չունեմ ու շատ տանջվում եմ, Թարսի պես քեզ շատ սիրում եմ: Օր օրի քեզ համոզում եմ, Որ երջանկությունը պայուսակի մեջ չէ, աղջիկ ջան: