Մեր ազատ ուրախ երկրում,
Ուր գարունն է միշտ բուրում,
Դու ծաղկել ես շողշողուն, Կարինե
Իմ երկրի քնքշուշ ծաղիկ:
Քո հայացքը գեղատես,
Քո հասակը բարդու պես
Եվ խոսքերդ սրտակեզ, Կարինե,
Արևոտ պայծառ աղջիկ:
(Կրկներգ) x2
Կարինե, Կարինե,
Քեզ համար եմ հորինել,
Իմ այս երգը սիրավառ,
Դու իմ Կարինե:
Թե գործի մեջ, թե կյանքում
Դու կրակ ես փոթորկուն,
Քո տեսքով վառվում է նա, Կարինե,
Ով որ քեզ մի պահ տեսնի,
Սիրտդ ծով է, սերդ խոր
Եվ ուղին քո լուսավոր,
Ողջ աշխարհը բովանդակ, Կարինե,
Թող ինձ հետ քեզ գովք ասի:
(Կրկներգ) x2
Arthur Ispiryan еще тексты
Статистика страницы на pesni.guru ▼
Просмотров сегодня: 1