Ապակյա կապույտ թափանցիկ մի գունդ Կրում է իր մեջ մոլորակը փուչ, Ամպոտ արգանդով դրախտ ու դժոխք Կապված են իրար նույն ժամանակով։
Ծամեցին մարմնիդ նշխարքը, Մարսեցին խաչված պատրանքը, Լակեցին բաժնված արյունդ, Լավ է չե՛ն փոխում անունդ Տեր, գիտե՞ս, Քեզ որդեգրել են Եւ, ասում են, թլպատել են, Ախոռում էր Քո ծնունդը… Ո՞վ է հնարել այս սուտը, Ո՞ւմ էր պետք, ասա, այս սուտը։
Մարդկանցից հոգնել եմ անհաղորդ Մեկը բութ հովիվ է, իսկ մյուսը ճորտ, Երորդն է ճոճվում երկնի մեջտեղում, Չորրորդն է միայն որ չի հանձնվում։
Մեզ ծալում է կյանքը և վիժում, Միայն ավարտին ենք, Հա՛յր մեր, Քեզ հիշում, Մարել ենք բոլոր մոմերը խորանում, Քեզ կորցրել ենք, Հա՛յր մեր, չենք գտնում։
Ծամեցին մարմնիդ նշխարքը, Մարսեցին խաչված պատրանքը, Լա