Lyrics: Arthur Meschian -- Արթուր Մեսչյան -- Артур Месчян Music: Arthur Meschian -- Արթուր Մեսչյան -- Артур Месчян
Մեծածավալ և հիասքանչ տաճարների Եվ ոսկեզարդ խորանների աղոթքը՝ Ամենը ձեզ, և արծաթե լապտերը վանքերի, Ադամանդե շարքով հյուսված խաչերը:
Դուք ձեզ վերցրեք և փառավոր շքախմբեր, Եվ տոնական կախարդական զանգերը: Ամենը ձեզ, իսկ ինձ միայն բաժին թողեք Դժոխքներով անցած «Հայր մեր»-ը:
Իսկ ինձ թողեք միայն մատուռը հավատքիս, Տարեք բաժնեք այս աշխարհի գանձերը: Ամենը ձեզ, իսկ ինձ թողեք հուշերն անթիվ Եվ նյարդերից հյուսված կյանքիս էջերը:
Եվ թողեք դուք ինձ հեքիաթները իմ Եվ խաբկանքներից հյուսված ճամփաները, Եվ եթե հանկարծ չհասնեմ լույսին, Զուր չէին բոլոր աղոթքներս, Տեր:
Ամենը ձեզ` քարոզների խորհուրդն անգին: Ճանկեք կյանքի ձեր մարտնչած փառքերը, Իսկ ինձ թողեք ընկերներիս սրտերն ազնիվ Եվ տարերքին տրված խելառ օրերը:
Այսպես պոկված ճյուղի նման, կյանքի ծառից, Մոլորվեցինք այս աշխարհի մեջ: Եվ ուսերի վրա շալկած լոկ բեռը հավատքի, Եվ անաստված դարի մեղքերը:
Եվ թողեք դուք ինձ հեքիաթները իմ, Եվ խաբկանքներից հյուսված ճամփաները, Եվ եթե հանկարծ չհասնեմ լույսին, Զուր չէին բոլոր աղոթքներս, Տեր:
Lyrics перевод с армянского А.Абраамяна Все, что в огромном мире сможете найти, От позолоты куполов и до молитвы, Власть, деньги, почести и легкие пути Все это, если нужно -- заберите.
Возьмите звон колоколов в вечерний час, И драгоценные икон оклады, А мне оставьте, умоляю вас, Лишь \"Отче наш\", прошедшую все муки ада.
Вам не отдам воспоминания мои, Вы заберите все сокровища земные, Оставьте мне лишь то, что честно заслужил, Страницы жизни сшитой нервами моими.
И оставьте мне моих сказок миг, Тупики дорог, где заблудился, Если я в пути света не достиг, Все равно не зря Ему молился.
Себе возьмите проповедей гниль, Попытку отыграть у жизни ставку, А мне оставьте эти бешеные дни И стук сердец друзей со мною в такте.
Под тяжестью своих, или чужих грехов, Как ветку, сломанную с древа жизни, По миру, как поток нести готов Нас век шальной, безбожный и капризный.