Ancient Land -- ԵՐԿԻՐ ՀՆԱՄՅԱ -- Древняя Земля Lyrics: Mushex Ishxan -- Մուշեղ Իշխան -- Мушег Ишхан Music: Arthur Meschian -- Արթուր Մեսչյան -- Артур Месчян
Երկիր հնամյա, երկիր հայրենի, ոչ մի աստղ պայծառ և ոչ մի լուսին քո հավերժական հմայքը չունեն, լեռներից այն կողմ, ամպերից անդին: Որքան էլ քեզնից ես սուրամ հեռու, որքան էլ օտար հողերում լինեմ, անհունության մեջ, միջոցին թափուր, ես քեզ կորոնեմ, հայրենի իմ տուն:
Դու առաջին սեր և վերջին կարոտ, հուշերի նվագ, ուրախ ու ցավոտ, շրթերիս վրա կմնաս միշտ դու, մայրական համբույր , իմ կարոտ տխուր:
Երկիր հնամյա, երկիր պապենի, քո ոգուց շաղված լեզու մայրենի, քո հոգուց բուսած տենչանք ու կարոտ, ի՞նչ եմ արանց քեզ՝ միայն անտունի: Ամպամած ձմեռ, թե պայծառ գարուն, արցունքի հովիտ կամ դրախտավայր, ես քեզ կտենչամ, ես քեզ կկանչեմ, ես քեզնով կապրեմ, հայրենի իմ տուն: