Խոսք` Արթուր Մեսչյան, Երաժշտություն` Արթուր Մեսչյան Հայր մեր հրաշք ամենատենչ, Աղբյուր լուսո` Դու որ երկինս ես, Սուրբ եղիցի անունը Քո, Տեր մեր բարձրյալ` Դու արարիչ ես Եվ եկեսցե արքայություն, Եղիցի կամք Քո` ծայրագույն ես Որպես երկինս և երկրի Դու տիրակալ տիեզերքի Միայն լռում ես...
Քեզնից ենք հացը ողորմում, Երբ որ դաշտերը մեր լքյալ են Եվ թողություն ենք աղերսում Մեր մեղքերին` քանզի կախյալ ենք. Ասված է, որ ներենք նրանց, Ով որ պղծի երկրիս տաճարը. Գուցե ուրիշը և ների, Բայց մենք` երբեք` հիշիր անցյալը...
Եվ մի տանիր ի փորձություն, Բայց կյանքը մեր լոկ փորձություն է Եվ զմեզ փրկեա Տեր ի չարէ, Բայց ինչո՞ւ Դու, մենք ի՞նչ` անճար ենք... Զի Քո է և արքայություն և զորություն Եվ փառք` Դու տիրակալ ես. Այժմ և միշտ և հավիտյան Մենք կկորչենք, իսկ Դու անմահ ես...