Ինչ որ այրվեց ու հեռացավ, այն ինչ ջնջվեց ու կարծրացավ, այն ինչ կիսատ շնչեց հոգում, այն ինչ չարվեց մեկ այս կյանքում, այն ինչ երկունք մնաց սրտում- սպասիր, սպասիր – ես կավարտեմ հաջորդ կյանքում:
Կիսատ համբոյրը՝ քարացած, կապոյտ գիշերը՝ չքացած, կիսատ աղոթքը՝ մոռացված, ամբից երդումը՝ ուշացած, կիսատ իմ սերը՝ գողացած... սպասիր, սպասիր – քեզ կը սիրեմ հաջորդ կյանքում:
Կիսատ ապտակը՝ չտրված, կիսատ հեգնանքը՝ չմարած, խաչիս վերքերը՝ սպիացած, կիսատ վրեժը չլուծված, և հայհոյանքը անավարտ... սպասիր, սպասիր – ես կավարտեմ հաջորդ կյանքում:
Կիսատ երգերս՝ չերգած, կիսատ տողերս՝ չգրված, անձայն խորհուրդը՝ չակոսած, տենդոտ բեմերը՝ չբացված, կիսատ կիթառս՝ չլարած... սպասիր, սպասիր – ես կը լարեմ հաջորդ կյանքում:
Arthur Meschian - Farewell - Barov mnak. Video ... Music and lyrics - Arthur Meschian, 1989. ... Arthur Meschian - Farewell - Barov mnak. Video ...
Arthur Meschian. Deaf Shriek. Արթուր Մեսչյան` ԽՈՒԼ ՀԱՌԱՉԱՆՔԻ ... Lyrics: Arthur Meschian/Mushegh Ishkhan ( Dialog) – Արթուր Մեսչյան/Մուշեղ Իշխան ( Երկխոսություն) – Артур ...