Կապել են ամուր փալասով քո աչքերը, Ձեռքիցտ էլ կախել կշեռքը ժանգոտ, Ոնց որ գողացել են քո կշռաքարերը, Արդարություն ես դու կույր ու վախկոտ: Դու ես արձան որ դատում ես իմ բախտը, Դու ես իմ սիրտը հանձնում գայլերին, Լիզում հաստափոր և փոշոտ հատորները, ՈՒր շարադրած են բոլոր իմ մեղքերը, Եվ տրամաչափը դահճին հանձնվող փամփուշտի: Ես հեգնե...ցի հին ու նոր կուռքերին իմ, Դու ինձ չես տեսնի գլխակոր ծնկաչոք, Կյանքս արդեն ինձ ցմահ բանտարկել է, Չե՛ս վախեցնի ծայրագույն հոդվածով, Դու ես արձան որ դատում ես իմ բախտը, Դու ես իմ սիրտը հանձնում գայլերին, Լիզում հաստափոր և փոշոտ հատորները ՈՒր շարադրած են բոլոր իմ մեղքերը Եվ տրամաչափը դահճին հանձնվող փամփուշտի: Կիսատ թռիչքը երազիս, Եվ լուռ տրոփը լույսերի, Այն ինչ այսօր չհասկա