Ահա եվ վերջ... Վերջ հարաժամ եվ հարատև: Իբրև վերջին, փակվող մի էջ, Եվ վերադարձ չկա արդեն:
Օ հարազատ, խզված ձայներ, Դու իմ վերջին, վերջին աղոթք, Բանտված հոգու արվարձաններ, Շխթայակիր ու մենավոր:
Ահա եվ վերջ... Սրտում անզոր մի աղաղակ, Օ անավարտ, վերջին իմ երգ, Դու իմ վերջին մայրաքաղաք:
Հիմա մենք ում ենք հավատում, ՈՒր է հոգու եկեղեցին, Մենք հախտեցինք պատերազմում Սակայն պարզվում է - պարտվեցինք:
Ահա եվ վերջ... Ինձ ասում է մի ձայն խորքից, Լոկ դիմակն է հիմա խոսում Որ խամաճիկն է ամբոխի:
Երգն այն նետն է ազատության ՈՒ նիզակը առասպելի Բել ոսոխին Հայկը հախթեց... Կամ հակառակը, - երևի...
Եվ էջերն է փակում առասպելը հոգնած, Քարացած մի արձան, պատմություն մոռացված, Չկա սկիզբ և ավարտ այս հավերժ պայքարին, Վերացվող ձեր տեսակը հանձնվում է Բելին...
Ահա եվ վերջ... Հայկը պարտվեց ոսոխ Բելին...
Ահա եվ վերջ... Ես պարտվեցի ահեղ մարտում: Խփվել է երգն իմ անավարտ, Սակայն ինչու չի ավարտվում:
Օ հարազատ, խզված ձայներ, Դու իմ վերջին, վերջին աղոթք, Բանտված հոքու արվարձաններ, Շխթայակիր ու մենավոր:
Ահա եվ վերջ... Սրտում անզոր մի աղաղակ, Օ անավարտ, վերջին իմ երգ, Դու իմ վերջին մայրաքաղաք:
Հիմա մենք ում ենք հավատում, ՈՒր է հոգու եկեղեցին, Մենք հախտեցինք պատերազմում Սակայն պարզվում է - պարտվեցինք:
Եվ էջերն է փակում առասպելը հոգնած, Քարացած մի արձան, պատմություն մոռացված, Չկա սկիզբ և ավարտ այս հավերժ պայքարին, Վերացվող ձեր տեսակը պարտվում է Բելին...