Гуру Песен Популярное
А Б В Г Д Е Ж З И К Л М Н О П Р С Т У Ф Х Ц Ч Ш Э Ю Я
# A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y Z

Arthur Meschian - Same City - ՆՈՒՅՆ ՔԱՂԱՔՆ Է | Текст песни

Խոսք` Արթուր Մեսչյան, Երաժշտություն` Արթուր Մեսչյան
Դատարկվել են փողոցները հարազատ Ձեր դեմքերից
Եվ շրջում են չորս բոլորը լոկ ստվերները անցյալի,
Նույն քաղաքն է, նույն արևը, սրճարանը անկյունում,
Բայց օտար, ուրիշ աչքեր են, անծանոթ օտար դեմքեր են,
Քայլվածքին Քո հետևում...

Եվ մարում է Մեր անցյալը, ապագան էլ ուշանում,
Ո՞վ է սխալը, ո՞վ է ճիշտը, էլ ոչ ոք չի հասկանում,
Քեֆի մեջ են առնետները, սերմը մեկ առ մեկ կորչում,
Հեռանում են հին տերերը, բարձրանում են վեր նորերը
Եվ անիվը պատմության վերադառնում...

Թեկուզ ոռնամ ու խենթանամ Ես այս ցավից`
Ես հավատում եմ, Տեր,
Դեռ չի չորցել արմատը Մեր ծառի և դեռ կտա ծիլեր,
Որքան էլ Մենք կորցնենք իրար, այս խելագար կյանքում,
Մեկ մեղեդի ծանոթ մի ձայն, Ձեզ կդարձնի, Ձեզ կդարձնի Մեր տուն...

Երբ սեղմում եմ բռունցքներս և աշխարհն եմ անիծում,
Երբ կորցնում եմ հաշտությունս, Քո երգերն եմ մրմնջում,
Եվ այդ ի՞նչ է, որ հավերժ է, լույսը, կյանքը, թ՞ե հոգին
Չգիտեմ. պարապ խոսքեր են... Երևի այս մեղեդին...

Դատարկվել են փողոցները հարազատ Ձեր դեմքերից
Եվ շրջում են չորս բոլորը լոկ ստվերները անցյալի,
Նույն քաղաքն է, նույն կանգառը և բոզերը անկյունում,
Բայց օտար, ուրիշ աչքեր են, անծանոթ օտար դեմքեր են,
Քայլվածքին Քո հետևում...

Թեկուզ ոռնամ ու խենթանամ Ես այս ցավից`
Ես հավատում եմ, Տեր,
Դեռ չի չորցել արմատը Մեր ծառի և դեռ կտա ծիլեր,
Որքան էլ Մենք կորցնենք իրար, այս խելագար կյանքում,
Մեկ մեղեդի ծանոթ մի ձայն, Ձեզ կդարձնի, Ձեզ կդարձնի Մեր տուն...

Arthur Meschian еще тексты


Видео
Нет видео
-
Оценка текста
Статистика страницы на pesni.guru ▼
Просмотров сегодня: 3