Վախցիր, երբ սիրտդ կարյունի` վերքը խղճի չունի դարման, օր ու գիշեր պիտի բանի, մինչև հատնի կյանքի ճամփան... Քեզ չեն կարող էլ վշտակցել, խիղճը ծակող ցավի համար, խղճի արյան ամեն կաթիլ կիյնա ծածուկ և աննշմար... Վախցիր, երբ խիղճդ ամբասիր, մեղապարտի պես կարյունի, և կդառնա տեր ու դպիր, կյանքն արյունող ամեն ցավի... Աչքերիդ դեմ խղճահարի, պիտի հորդի մեղքը մարդոց, պիտի քայլի զորքը չարի, աշխարհի մեջ տառապակոծ... Վախցիր, երբ դեմքդ է միշտ ժպտում, բայց կարյունի խիղճդ ներսեն երբ կկիսես հացը մարդու, բայց արյան համ կգա հացեն
"I Don't Know" - Arthur Meschian - Nov. '06 ... I Don't Know -- ԵՍ ՉԳԻՏԵՄ -- Я Не знаю Lyrics: Sayat Nova, Arthur ... Ա. Մեսչյան- Саят Нова, А. Месчян ...