Гуру Песен Популярное
А Б В Г Д Е Ж З И К Л М Н О П Р С Т У Ф Х Ц Ч Ш Э Ю Я
# A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y Z

Arthur Meschian - Strange Kind of Man -- ՏԱՐՕՐԻՆԱԿ ՄԱՐԴ ԱՐԱՐԱԾ -- Это странное существо человек | Текст песни


Lyrics: Mushex Ishxan -- Մուշեղ Իշխան -- Мушег Ишхан
Music: Arthur Meschian -- Արթուր Մեսչյան -- Артур Месчян

Տարօրինակ, տարօրինակ մարդ արարած,
մոմի լույսով` խավարի մեջ համատարած,
կհալածես դու տեսիլքներ արևավառ,
կխարխափես և խավարին չես հավատա...

Արցունքներիդ միգամածին խորին տմույն
գիտես նայել արշալույսի ճաճանչներին
սգի քողի տակ հուսալից դու սիրահար`
կտառապես և վշտերիդ չես հավատա...

Վզիդ շղթա և թևերիդ ծանր կապանք`
դու կփորձես արծիվներին վայել ճախրանք,
և այս կյանքի մեծ բանտի մեջ բազմակամար,
դու կխեղդվես` շղթաներիդ չես հավատա...

Փուշ ու տատասկ քեզ կարյունեն ճամփիդ վրա,
բայց խոցոտված քո մատներով արյունլվա,
դու կորոնես ծաղիկների հոգին պայծառ,
ցավից կոռնաս և ցավերիդ չես հավատա...

Տարօրինակ, տարօրինակ մարդ արարած,
քո ձեռքերով հողին կտաս կյանքեր ծաղկած,
կզգաս դեմքիդ մահվան քամին և հողմավար,
կընկնես անշունչ, սակայն մահվան չես հավատա...

Статистика страницы на pesni.guru ▼
Просмотров сегодня: 1
Видео
Нет видео
-