Աղբյուրից մաքուր ջուրը խմելիս` ես կհագենամ, Եվ հետո, մի պահ կառչած ներկային, ես կզարմանամ, Թե ինչպես եղավ, որ մեր շուրջ հանկարծ ամենը փոխվեց: Ասում են` ամեն երազանք ու հույս նորից պխտորվեց: Զարմանում եմ ես մեր առջև փակվող հազար դռներից, Զարմանում եմ ես մեզ բաժան անող հազար շերտերից, Զարմանում եմ ես և նորից-նորից ես չեմ հասկանում: Եվ գլուխս կախ ամբողջ իմ կյանքում ազգս եմ փնտրում:
Ես չեմ զարմանում նորից արթնացած բյուր ճիվաղներից, Զարմանում եմ ես նորից համբերող իմ ժողովուրդից, Զարմանում եմ ես և չեմ վախենում օտար թշնամուց, Խորանը երկրիս ներսից էր քանդվում և արդեն վաղուց:
Ժանտախտի օրոք քեֆ է ընդանում մի համատարած, Լրբերը վերցրին իրենց երեսից դիմակն ամոթխած, http://arthurmeschian.com