Ահա և վերջ... Վերջ հարաժամ և հարատեւ... Իբրեւ վերջին, փակվող մի էջ, Եւ վերադարձ չկա արդեն... Օ՜ հարազատ, խզված ձայներ, Դու իմ վերջին, վերջին աղոթք, Բանտված ոգու արվարձաններ Շղթայակիր ու մենավոր: Ահա և վերջ... Հոգու անզոր մի աղաղակ, Օ՜ անավարտ, վերջին իմ երգ, Դու իմ վերջին մայրաքաղաք: Հիմա մենք ո՞ւմ ենք հավատում, Ո՞ւր է հոգու եկեղեցին, ՄԵՆՔ ՀԱՂԹԵՑԻՆՔ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՍԱԿԱՅՆ ՊԱՐԶՎՈՒՄ Է - ՊԱՐՏՎԵՑԻՆՔ: Ահա և վերջ... Ինձ ասում է մի ձայն խորքից, Լոկ դիմակն է հիմա խոսում Որ խամաճիկն է ամբոխի: Երգն այս նետն է ազատության ՈՒ նիզակն առասպելի Բել ոսողին Հայկը հաղթեց... Կամ հակառակը, - երեւի... Եւ եջերն են փակում Առասպելը հոգնած, հարաժամ և հարատեւ Պատմություն մոռացված Չկա սկիզբ և ավարտ Այս հավերժ պայքարին, Վերցավող քո