Խոսք` Մուշեղ Իշխան, Երաժշտություն` Արթուր Մեսչյան Ցնորք է գուցե մեր շուրջ ամեն բան, Աչքերը մարդու` խաբկանքի պաստառ, Ընթացքն աշխարհի` լոկ շարժանկար, Ցնորք է գուցե մեր շուրջ ամեն բան...
Կսկիծն է կյանքում միայն իրական, Տառապանքը խոր ու բազմախորհուրդ, Ամեն սրտի մեջ եռացող սնունդ, Կսկիծն է կյանքում միայն իրական...
Հուշ է երազի` պահը խնդության, Հույսի արձագանք, ծափ և ցնծություն, Լուսնյակի ցոլք, ժպիտը մարդու, Հուշ է երազի` պահը խնդության...
Արցունքն է կյանքում միայն իրական, Ամեն ժամ քամվող հյութը այս հողի, Խենթության հոսող հրաշեկ գինին, Ո՜չ սերն է կյանքում միաjն իրական...
Արցունքն է կյանքում միայն իրական, Ամեն ժամ քամվող հյութը այս հողի, Խենթության հոսող հրաշեկ գինին, Ո՜չ սերն է կյանքում միաjն իրական...