Հիմա հասկացա կարևորը կանգառն է,
Ճանապարհը միայն կետերի միացում
Շնչում է դեմքիդ քրտնած կայարանը,
Քեզ կուլ է տալիս և դուրս շպրտում...
Սեղմված են իրար մաշված ճամպրուկները,
Յուղոտ բաժակները` սեղանին դողում,
Իրարից զզված ուղևորները,
Ինչ-որ անիմաստ ստեր են փչում...
Ճանապարհը Քո ընթացող խաբկանքն է,
Առջևում` միայն անհայտություն
Երբ Քո փողոցից մարդիկ վերանում են
Դու փնտրիր նրանց ուրիշ քաղաքում...
Անցյալը ճզմած Քո լաթերի մեջ կախում ես մեխից,
Ո՞ւր պիտի փախչես ինքդ քեզանից...
Քո ճամպրուկն էլ, խենթ, ջութակի պատյանն է,
Քեզ ճանապարհին ոչ ոք չի սպասում,
Որոնում ես այն կապույտ քաղաքը,
Որտեղ երազները չեն գողանում...
Դու հիմա հասկացար կարևորը կանգառն է,
Ճանապարհը` միայն կետերի միացում,
Անշարժությունից զզված ընթանում ես,
Քաղաքից քաղաք, ուր Քեզ չեն սպասում...
Պառկած ես անշարժ փայտե մահիճին` դողալով ցրտից,
Ո՞ւր պիտի փախչես ինքդ քեզանից...
Դու հիմա հասկացար կարևորը կանգառն է,
Ճանապարհը` երկու անհայտի միացում,
Շնչում է դեմքիդ քրտնած կայարանը,
Քեզ դուրս է նետում, ետ չի ընդունում...
Երգն էլ մի տեսակ կետերի միացում է,
Խոսքերը` կցած իրարու գնացքներ,
Բեմն էլ անձրևոտ դատարկ կայարան է`
Ուր Ջութակը Քո` հարբած ուղևոր...
Անցյալդ ճմռած Քո լաթերի մեջ կախում ես մեխից,
Ո՞ւր պիտի փախչես ինքդ քեզանից...
Անցյալդ ճզմած Քո լաթերի մեջ կախում ես մեխից,
Հե՜յ ո՞ւր պիտի փախչես ինքդ քեզանից...
Arthur Meschyan еще тексты
Оценка текста
Статистика страницы на pesni.guru ▼
Просмотров сегодня: 1