Ինչ որ այրվեց ու հեռացավ, Այն ինչ ջնջվեց ու կարծրացավ, Այն ինչ կիսատ շնչեց հոգում, Այն ինչ չարվեց մեկ այս կյանքում, Այն ինչ երկունք մնաց սրտում. Սպասիր, սպասիր Ես կավարտեմ հաջորդ կյանքում...
Կիսատ համբույրը` քարացած, Կապույտ գիշերը` չքացած, Կիսատ աղոթքը` մոռացված, Անբիծ երդումը` ուշացած, Կիսատ իմ սերը` գողացած... Սպասիր, սպասիր Քեզ կսիրեմ հաջորդ կյանքում...
Կիսատ ապտակը` չտրված, Կիսատ հեգնանքը` չմարած, Խաչիս վերքերը` սպիացած, Կիսատ վրեժս` չլուծված, Եվ հայհոյանքը անավարտ... Սպասիր, սպասիր Ես կավարտեմ հաջորդ կյանքում...