Երբ անառակ որդու նման, Դառնաս՝ թողած քաղաքդ, Եվ դռնեդուռ փնտրես նրանց, Ում որ վաղուց կորցրած ես, Սեղանի չորս կողմում նստած Նրանք են` ում գտել ես, Խոսքեր չկան, խմում ենք լուռ` Ուշ է, ուշ e Երբ անառակ որդու նման, Վերադառնաս քո տունը, Մթում կախված մի պատուհան, Ճոճվող ստվերներ անկյունում: Երբ հայրդ ծեր դնի ուսիդ Իր դողացող ձեռքերը, Միայն կշշնջա կամաց` Ուշ է, ուշ է Հազար օտար աչքերի մեջ Գտնես նրա հայացքը, Նրան, ով որ սիրում էր քեզ, Սպասում քո վերադարձը: Երբ անառակ որդու նման, Վերադարնում է սերը, Լսում ես կարճ մի պատասխան` Հե՜յ, ուշ է Եվ ո՞ւմ կամքով է, որ կյանքում, Ամենն ունի իր վերադարձը, Միշտ ուշացած գտնում ես այն, Ինչ որ վաղուց կորցրած ես: Երբ անառակ որդու նման, Վերադառնում է խիղճը, Լսում ես կարճ մի պ