Քեզնի՛ց ենք հացը ողորմում, Երբ որ դաշտերը մեր լքյալ են, Եվ թողությո՛ւն ենք աղերսում Մեր մեղքերին, քանզի կախյա՛լ ենք: Ասվա՛ծ է, որ ներենք նրանց, Ով որ պղծի երկրիս տաճարը. Գուցե ուրիշը և ների, Բայց մենք երբե՛ք, հիշի՛ր անցյալը: Եվ մի՛ տանիր ի փորձություն, Բայց կյանքը մեր լոկ փորձություն է Եվ զմեզ փրկյա՛, Տեր, ի չարե, Բայց ինչո՞ւ Դու, մենք ի՞նչ, անճա՞ր ենք: Զի Քո՛ է և արքայություն, և զորություն Եվ փառք, Դու Տիրակալ ես Այժմ և միշտ և հավիտյան` Մենք կկորչենք, իսկ Դու… անմա՛հ ես: