Երբ սիրավառ և հիացիկ կնայես Դուն Գարնան շքեղ ծաղիկներուն ու ծառերուն, Հիշիր, որ նախ Քեզնից առաջ Ես եմ տեսել, Եվ աչքերիս լույսը պայծառ հող է հիմա...
Աշնան հարուստ պարտեզներից ամեն անգամ, Երբ կքաղես մրգեր հասուն ու մեղրահամ, Հիշիր, որ Ես Քեզնից առաջ այնտեղ եղա, Եվ շրթերիս վայելքն անհուն հող է հիմա...
Երբ կգրկես թևերիդ մեջ Դու հեշտագին Լուսամարմին և վարսագեղ սիրո հոգին, Հիշիր, որ նախ այդ հարբեցման Ես տիրացա Եվ ձեռքերիս հրայքը վառ հող է հիմա...
Երբ, որ շահես բազում գանձեր ու հաղթանակ Եվ ճակատիդ դնեն ոսկե փառապսակ, Հիշիր, որ նախ փառքի դափնին Ինձ է տրվել Եվ ճակատիս ցոլքը վճիտ հող է հիմա...
Աշնան հարուստ պարտեզներից ամեն անգամ, Երբ կքաղես մրգեր հասուն ու մեղրահամ, Հիշիր, որ Ես Քեզնից առաջ այնտեղ եղա