Ինչ որ այրվեց ու հեռացավ, այն ինչ ջնջվեց ու կարծրացավ, այն ինչ կիսատ շնչեց հոգում, այն ինչ չարվեց մեկ այս կյանքում, այն ինչ երկունք մնաց սրտում- սպասիր, սպասիր – ես կավարտեմ հաջորդ կյանքում:
Կիսատ համբույրը՝ քարացած, կապույտ գիշերը՝ չքացած, կիսատ աղոթքը՝ մոռացված, անբիծ երդումը՝ ուշացած, կիսատ իմ սերը՝ գողացած… սպասիր, սպասիր – քեզ կսիրեմ հաջորդ կյանքում:
Կիսատ ապտակը՝ չտրված, կիսատ հեգնանքը՝ չմարած, խաչիս վերքերը՝ սպիացած, կիսատ վրեժս չլուծված, և հայհոյանքը անավարտ… սպասիր, սպասիր – ես կավարտեմ հաջորդ կյանքում:
Կիսատ թռիչքը երազիս և լուռ տրոփը լույսերի այն ինչ այսօր չհասկացա, այն ինչ աստղի ես չհասա և ինչ հեքիաթ որ չապրեցի, սպասիր, սպասիր – քեզ հետ կապրեմ հաջորդ կյանքում: