Մեր աչքերին քող է հյուսված, Ու զննում ես շուրջդ միշտ դու, Եվ ուրիշի տեսողությամբ Քո քողարկված կյանքը դիտում: Եվ հին արյամբ չափում, կրկին, Ուղիները քո դեմ ընկած, Եվ երակն ես մտնում կյանքի Այն հայացքով, այն հայացքով որ համընկավ: Թափառում ենք երկար – երկար, Եվ չգիտենք ուր ենք քայլում, Ժամանակի խոր կտավին Լոկ պատկերներն են մեր մուգանում: Երկինքն իբրև մի մրաներկ, Փողոցն իբրև ճեպանկար, Եվ նա իմ կյանքն է նկարում, Այն գծերով, այն գծերով, որ համընկան: Նոր հուներ է կյանքը մտնում, Եվ հոսում է հույզը հանգիստ, Լող են տալիս իր լուծույթում Աշխարհները նրբերանգի: Եվ խռովքի քամուց հազիվ Փռփռում են ջրերն հանկարծ, Եվ փշրվում են ավազին, Ալինքները, որ համընկան: Բերանները այս շատախոս Եվ խոսքերը լայնաբերան, &