Հիմա հասկացա Հիմա հասկացա, կարևորը կանգառն է, Ճանապարհ միայն կետերի միացում, Շնչում է դեմքիդ քրտնած կայարանը, Քեզ կուլ է տալիս և դուրս, շպրտում: Սեղմված են իրար մաշված ճամպրուկները, Յուղոտ բաժակները սեղանին դողում, Իրարից զզված, ուղղևորները, Ինչ-որ անիմաստ ստեր են փչում: Ճանապարհ քո ընթացող խաբկանքն է, Առջևում միայն անհայտություն, Երբ քո փողոցից մարդիկ վերանում են, Դու փնտրիր նրանց, ուրիշ քաղաքում: Անցյալդ ճզմած քո լաթերիդ մեջ, Կախում ես մեխից, Ուր պիտի փաղչես, ինքդ քեզանից: Քո ճամպրուկն էլ խենթ ջութակի պատյանն է, Քեզ ճանապարհին ոչ ոք չի սպասում, Որոնում ես այն կապույտ քաղաքը, Որտեղ երազները չեն գողանում: Դու հիմա հասկացար կարևորը կանգառն է, Ճանապարհը միայն կետերի միացում, Անշարժ