Դուք որ մեռաք հինգ դար առաջ, դուք որ այսօր կ’մահանաք, նույն ծառի ծիլն էիք կանաչ, և դարձաք նույն հողին ձարակ: Հինգ դար առաջ հինգ դար հետո, նույն անցորդն եք անվերադարձ, կիջնի անհույս մութ երեկո, ձեր աչքերի վրա սառած: Ծառի համար և այս հողի, նույնն էր երեկ նույնն է այսօր, նույն ծաղկումն է գարնանային, Եվ աշնան նույն տերևը չոր… Դուք, որ հաճախ արտասվեցիք Եվ դուք, որ շատ զվարճացաք, Դուք, որ տվիք փուշ ու ծաղիկ` Նույն խավարին դարձաք բանակ… Նույնն է հիմա դար ու վարկյան, Երբ որ չկա երթ ու գալիք. Համայնական նույնն է ճամփան, Երբ որ չկա կյանքի ալիք…