Մայր իմ` արեվ ու հեռանուշ լուսնկայ, դարձար նշխար ու միացար մեր հողին, և հողն անուշ հայրենիքին հնամեայ, քիչ մ`ավելի քաղցրացավ… Մայր իմ` երկինք եւ առաւօտ սրբալոյս, դուն մեր հողին տվիր հոգիդ խնկաբոյր և հողը սուրբ` լուսապսակ պապերուս` քիչ մ`ավելի սրբացավ… Մայր իմ, դուն գանձ եւ անսպառ ոսկեհանք, դարձար խորհուրդ և հողակոյտ աննշան, բայց գանձն անխոյզ մեր հողերի լանջքին տակ` Քիչ մ`ավելի աճեցավ…
Մայր իմ` աղբիւր սիրո անհաս հրաշքին, գացիր ննջել Լուսաւորչի աստղին տակ, և սիրտն անհուն Հայաստանի մայր հողին, քիչ մ`ավելի մայրացավ …
Մայր իմ` երդիկ, մայր իմ` սեղան տոհմական, հարազատ բառ եւ սուրբ բարբառ մայրենի, քեզմով հիմա աշխարհն հայոց աննման, քիչ մ`ավելի հայացավ…